Այսօր Արցախի ձայնը հասավ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Հայաստանի վարչապետին: Այո, արցախցիները ֆիզիկապես չեն կարողանում փոխանցել իրենց ձայները, սակայն երիտասարդների նախաձեռնող խումբը Երևանում դիմումներն ու ստորագրված խնդրագրերը հասցրել է դեսպանատներին ու ներկայացուցչություններին:
Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ։ Արցախի դրոշները ձեռքին նրանք անցել են Երևանի կենտրոնով՝ շրջափակման մեջ գտնվող բնակիչներին աջակցելու նպատակով։ Ակցիան ուղղված էր ուշադրությունը հրավիրելուն նրանց, ում ուսերին է դրված հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։